Երկրի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիին աջակցելու համար տասը տարվանից մինչեւ ցմահ բանտարկության դատապարտված Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի քաղաքացիները ներգրավվում են  ներկայիս վարչակարգի համար տեխնիկա վերանորոգելու աշխատանքներին: Այդ մասին  «Իզվեստիա» թերթին հաղորդել է Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի պետ Իլյա Սամունինը:

«Փաստը, որ Քադաֆիի զորքերի համար տեխնիկա վերանորոգելու պատճառով ցմահ բանտարկության դատապարտված Շադրովը ստիպած է մեքենաներ նորոգել իրեն դատողների համար, շատ հատկանշական է», - նշել է դիվանագետը:

«Դաքար» ռուս-լիբիական համատեղ նավթային ձեռնարկությունում աշխատող նախկին Խորհրդային Միության  երեք պետությունների 27 քաղաքացիներ ձերբակալվել են «Կակաա» սահմանապահ ջոկատի կողմից` 2011 թվականի օգոստոսի 27-ին` Տրիպոլիի մարտերի ժամանակ:

Ավելի ուշ Ուկրաինայի երկու քաղաքացիների ազատ են արձակել եւ հայրենիք վերադարձրել:

2012 թվականի հունիսի 4-ին Տրիպոլիի ռազմական դատարանը վճիռ էր կայացրել: Ալեքսանդր Շադրովը, ով քննիչները համարել են խմբի համակարգող, ցմահ բանտարկության էր դատապարտվել: 19 ուկրաինացիների, երեք բելառուսցու եւ մեկ ռուս Վլադիմիր Դոլգովին 10 տարվա ազատազրկման էին դատապարտել: ԱՊՀ երկրների 24  քաղաքացիների մեղադրանք է ներկայացվել, որ նրանք մասնակցել են ցամաք-օդ հրթիռային մեկնարկային կարգավորումների նախապատրաստմանը, որն ուղղված է եղել ՆԱՏՕ-ի ինքնաթիռների դեմ: