Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր` հունիսի 25-ին, երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր աղբյուրների փոխանցմամբ, այցելությունը կտեւի 2 օր, որի ընթացքում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաեւ երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք Հայ-ավստրիական գործարար համաժողովին:


























