Իրաքում կարող են փակվել արտասահմանյան լրատվամիջոցների 40 ներկայացուցչություններ` լիցենզիայի ժամկետի ավարտի կապակցությամբ:
Այդ լրատվամիջոցների թվում են, մասնավորապես բրիտանական BBC կորպորացիան եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Իրաքի հեռահաղորդակցության եւ լրատվամիջոցների հանձնաժողովում (Communications and Media Commission, CMC) վստահեցրել են, որ ձեռնարկված միջոցառումները ոչ մի կերպ կապված չեն այդ մեդիա-ընկերությունների կողմից երկրում միջկրոնական հակամարտության լուսաբանման հետ:
Իրաքի իշխանությունների գործողությունները սուր քննադատություն են առաջ բերել լրագրողական շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:
BBC-ի ներկայացուցիչների հայտարարության համաձայն, իրենց ընկերությունը բանակցություններ է վարում Իրաքում իր հեռարձակման լիցենզիան երկարաձգելու շուրջ:




























