Բերնարդ Մեդոֆի ֆինանսական բուրգի զոհերին 405 միլիոն դոլար փոխհատուցում կվճարեն: Նման պարտավորություն իր վրա է վերցրել նյույորքյան ֆինանսիստ Էզրա Մերքինի  հիմնադրամը, որի գործունեությունը կապված է եղել Nasdaq բորսայի տնօրենների խորհրդի նախկին նախագահի բուրգի հետ:

Ներդրողներին  կվճարվի ամբողջ գումարը երեք տարվա ընթացքում: Բացի դրանից, Նյու Յորքի նահանգին 5 միլիոն դոլար փոխհատուցում կվճարվի քաղաքացիական  ավանի շինարարության համար, հայտնում է Life News-ը:

Madoff Securities ընկերության ներդրողները ստեղծել են ֆինանսական բուրգ եւ ներդրել նրանում 50 միլիարդ դոլար, որոնք կորսվել են ներդրման ընթացքում: Խաբեության զոհ է դարձել 3 միլիոն մարդ: Ավելին, հարյուրավոր  միջազգային խոշոր կազմակերպություններ հայտարարել են բազմաթիվ կորուստների մասին:

2009 թվականի մարտի 12-ին Մեդոֆը մեղավոր էր ճանաչվել 11 կետերով, այդ թվում` սուտ վկայություն տալու համար: Այդ տարվա հունիսի 29-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը նրան դատապարտել էր 150 տարվա բանտարկության: