Վթարի ենթարկված հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանն իրեն արդեն լավ է զգում: Facebook սոցիալական ցանցի իր էջում նա հաղորդագրություն է թողել, որում ասվում է. «Ընկերներ, բոլորին ահռելի շնորհակալություն աջակցության համար: Ես շարքում եմ: Չկա այնպիսի ուժ, որ հաղթի ինձ, երբ կողքիս այսպիսի ընտանիք եւ ընկերներ կան: Բոլորիդ սիրում եմ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը հայտնել են, որ նրանք տեղափոխվել են հետտրավմատիկ շոկով, երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ:



























