Մալազիական դատարանը որոշում է կայացրել երկրի սահմաններից վտարել Իրանի քաղաքացի Մասուդ Սեդագետզադեին, ով ձերբակալվել էր փետրվարին Բանգկոկում ահաբեկչությունների շարքին մեղսակցության կասկածանքով: Իրանցու հանձնումը պահանջել են Թաիլանդի իշխանությունները:

Թաիլանդում Սեդագետզզադեին մեղադրում են մի քանի պայթյունների մեջ, որ տեղի են ունեցել փետրվարի 14-ին:

Թայլանդական հետախուզության տվյալներով, ահաբեկիչների թիրախը եղել են իսրայելցի դիվանագետները: Իրանցին ձերբակալվել է ահաբեկչությունների հաջորդ օրը Կուալա-Լումպուրից Թեհրան թռչելու փորձի ժամանակ: Ձերբակալվել են եւս երկու մարդ, իսկ կազմակերպիչը` Լեյլա Ռոխանին հետախուզման մեջ է:

Իրանը կտրականապես հերքում է իր մեղսակցությունն ահաբեկչություններին: