Հունիսի 24-ին, ժամը 20:40-ին  տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Բաբաջանյան 23 շենքի 9-րդ բնակարանի  բնակչուհի` 4-ամյա Միլենա Մարտիրոսյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: