Սիրայի համան նախատեսված վերանորոգված ուղղաթիռներ տեղափոխող Alaed բեռնանավը Մուրմանսկի նավահանգստում, ստուգման ժամանակ ռուսական դրոշ է բարձրացրել: Բեռնանավը Կոլայի ծոց է մտել Կյուրասոյի դրոշով, իսկ դրոշը փոխել է Մուրմանսկի նավահանգստի ջրերում, հունիսի 24-ին:
Նավահանգստի վարչակազմից հայտնել են, որ նավի հետագա երթուղին եւ կայանման վայրը հայտնի չեն, հաղորդում է «ՎԶԼՅԱԴ»-ը:
Ռուսական Femco ընկերության հաղորդագրության համաձայն, Alaed բեռնանավի վրա Վլադիվոստոկ տեղափոխվող բեռ կա:
Ավելի վաղ, Մոսկվայում ռազմադիվանագիտական աղբյուրն ավելի վաղ «Ինտերֆաքսին» հայտնել էր, որ Alaed-ը Մուրմանսկից ուղեւորվելու է Սիրիա: Դեռեւս նախորդ շաբաթ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել էր տեղեկությունը, որ Բաշար Ասադի ռեժիմին պատկանող ուղղաթիռները կտեղափոխվեն Սիրիա:
«Մի-25» ուղղաթիռներով եւ ՀՀՊ միջոցներով բեռնված Alaed բեռնանավը հունիսի 19-ին կանգնեցրել են Շոտլանդիայի ափերի մոտ, երբ բրիտանական ապահովագրական ընկերությունը երկրի իշխանությունների հարցման համաձայն չեղյալ է համարել նավի ապահովագրությունը: Դրանից մի քանի օր անց հայտնի է դարձել, որ Կալինինգրադից դուրս եկած եւ ռազմական բեռներով լի բեռնանավը վերադարձել է Ռուսաստան, Մուրմանսկ:




























