Հնագետները եկել են եզրակացության, որ Սթոունհենջը կառուցվել է ի նշան Բրիտանիայի արեւելյան եւ արեւմտյան ցեղերի հաշտեցման:
Հնագիտական հետազոտություններն իրականացվել են Stonehenge Riverside Project նախագծի շրջանակներում 10 տարի շարունակ: Նախագծի հիմնական նպատակը դարձել է Սթոունհենջի համալիր ուսումնասիրությունը, որը միտված է եղել լույս սփռել ոչ միայն բուն մետաղական կառույցի, այլեւ ժամանակի (Ք.Ա. 3000-2500թ.թ.) վրա, երբ դրանք կառուցվել են:
Նախագծի ղեկավար Մարք Փարքեր Փիրսոնի խոսքով, Սթոունհենջի կառուցման դարաշրջանի համար բնորոշ է եղել ընդհանուր մշակույթը, որ տարածված էր ողջ Բրիտանիա կղզում` Շոտլանդիայի հյուսիսից մինչեւ հարավային ափը:
Սթոունհենջը կառուցելու համար պահանջվել են տարբեր ցեղերի հազարավոր մարդկանց ջանքերը, նրանք Արեւմտյան Ուելսից քարերը բերել են շինարարության վայր: Սթոունհենջը կառուցվել է հատուկ վայրում, որը մեծ նշանակություն ուներ տեղացիների համար: Այն համարվում էր աշխարհի կենտրոնը:




























