Ամեն ինչ ներող Աստծո հանդեպ հավատը ազդում է մարդկանց հանցագործություններ կատարելու հակման վրա: Նման եզրակացության են եկել Քանզասի եւ Օրենգոնի համալսարանների գիտնականները` համատեղ հետազոտության արդյունքում:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով CBS-ը, պարզվել է, որ ներմանը եւ կյանքից հետո դրախտին հավատացողներն ավելի հաճախ են խնդիրներ ունենում օրենքի հետ:

Հետազոտողները տվյալներ են վերցրել World and European Values Surveys-ի նախագծերի վիճակագրությունից, որոնք հավաքվել են 1981-2007 թվականներին եւ ընդգրկում են 143 հազար մարդու 67 երկրներից: Նրանք այդ տվյալները համեմատել են քրեական վիճակագրության հետ` ըստ երկրների (ուսումնասիրվել են սպանությունները, գողությունները, կողոպուտները, բռնաբարությունները, առեւանգումները, հարձակումները, մեքենաների հափշտակություններ, մարդկանց առեւտուրը):

Հետազոտության հեղինակները` պրոֆեսորներ Ազիմ Շարիֆն ու Միյկե Ռեմպտուլան կարծում են, որ իրենց ստացած արդյունքները կարեւոր հարցեր են բարձրացնում, որ կրոնական համոզմունքները պոտենցիալ ազդեցություն են ունենում աշխարհում հանցավորության աճի վրա: