Փարիզում երիտասարդն ինքնասպանություն է գործել` ցած նետվելով Էյֆելյան աշտարակից: Նա այդ պահին գտնվել է 2-րդ եւ 3-րդ հարկերի արանքում: 324 մետր բարձրություն ունեցող աշտարակի երկրորդ հարկի բարձրությունն սկսվում է 125 մետրից, հաղորդում է Europe 1 ռադիոն:
Ինքնասպան եղածի ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում, նշվում է միայն, որ նա 24 տարեկան էր եւ խոսում էր անգլերեն:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 24-ին, տեղի ժամանակով 23:30-ին: Մինչ այդ հրշեջ-փրկարարները փորձել են համոզելով հետ պահել երիտասարդին ինքնասպանություն գործելու մտքից: Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող բոլոր զբոսաշրջիկներին տարհանել են:
Ինքնասպանության վերջին դեպքը Էյֆելյան աշտարակում տեղի է ունեցել 2009-ի հունիսին, երբ աշտարակից երիտասարդ կին էր ցած նետվել:




























