Հունիսի 24-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները  ՌԴ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մեղրիի մաքսակետի «Կարճեւան» հսկիչ անցակետում զննության են ենթարկել ՀՀ-ից ԻԻՀ մեկնող՝ ԻԻՀ քաղաքացի, 45-ամյա Իբրահիմ Ս.-ին պատկանող «Տոյոտա-Պրադո»   մակնիշի ավտոմեքենան. արեւապաշտպան գոգնոցի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է  շագանակագույն, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, պոլիէթիլենով փաթաթած զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ Իբրահիմ Ս.-ի հայտարարության՝ զանգվածը ափիոն  տեսակի թմրամիջոց  է եւ պատկանում է իրեն:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: