Հունիսի 23-ին, ժամը 18.35-ին, ՀՀ ԱԻՎ ՀՓՋ-ից  ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքարյան փողոցի թիվ 16 տան մոտ այրվում է «ԳԱԶ-3110» ավտոմեքենա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում,  հիշյալ տան բակում, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմին պատկանող   «ԳԱԶ 3110»  մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 19.00-ին, մարտական 1 հաշվարկի կողմից:

Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի