Հունիսի 23-ին, ժամը 06.55-ին,  հիվանդանոցից ոստիկանությւան Արարատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել  Վանաշեն գյուղի 4 բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նրանք տանը սունկ են կերել, ապա «սուր սնկային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: