Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 25-ին, ընդունել է Լիտվայի հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնեւիչիենեին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական հարաբերություններին, տարբեր ոլորտներում՝ այդ թվում Հայաստանի եւ Լիտվայի միջեւ պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին:




























