Դելիում ձերբակալվել է հնդկական Մումբայի քաղաքում 2008թ. ահաբեկչության առանցքային կասկածյալներից մեկը` Աբու Համզան, ով հայտնի է որպես Սայեդ Զաբիուդդին: Ահաբեկիչը ձերբակալվել է հունիսի 21-ին, երբ ժամանում էր մերձավորարեւելյան երկրներից մեկից, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նշենք, որ 2008թ. նոյեմբերի 26-ին ահաբեկիչները` զինված ինքնաձիգներով եւ նռնակներով, հարձակումների շարք էին իրագործել Մումբայի բնակիչների եւ հյուերի վրա, ամենաբազմամարդ  շրջաններում: Արդյունքում նրանք մտել էին հյուրանոցներից մեկն ու պատանդ վերցրել այցելուներին: Երկու օր անց ոստիկանական գործողությունն ավարտվել էր, հարձակման արդյունքում զոհվել էր 170 մարդ եւ մի քանի հարյուրը վնասվածքներ էին ստացել: