ԵՄ երկրների ԱԳ նախարարներըն, այսօր` հունիսի 25-ին, Լյուքսեմբուրգում հավանություն են տվել Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթին:

Նոր պատժամիջոցները վերաբերում են Սիրիայի կառավարության որոշ անդամների եւ մի շարք ընկերությունների: Դրանք նախատեսում են նրանց հաշիվների սառեցում եւ ԵՄ երկրներ այցելելու արգելք:

Նոր պատժամիջոցները նաեւ արգելում են ապահովագրել այն առարկաները, որոնց Սիրիա ներմուծման վրա էմբարգո է դրված:

Դեռեւս չի հաղորդվում այն նախարարների ու ընկերությունների անունները, ոնոնց վրա տարածվում են նոր պատժամիջոցները: