Ռուսաստանի Մարիուպոլ քաղաքում ծեր կինն ընկել է 8-րդ հարկից` փորձելով բղավել իրեն խանգարող երաժիշտների վրա: Կինը կախված է մնացել 7-րդ հարկից, քանի որ շորը կախվել էր մետաղի կտորից:

Կնոջը փրկել են մոտ կես ժամ անց: Այն պատճառով, որ կինը կարող էր ընկնել ամեն պահի, փրկարարները որոշել են գործել միանգամից երկու ուղղություններով, տան դրսից նրան պահել են ավտոկռունկի վրա բարձրացած փրկարարները, իսկ գործընկերները տուն են մտել ներսից: Պարզվել է, որ 7-րդ հարկի հարեւանները տանը չեն եղել, ուստի փրկարարները կոտրել են կողպեքը: