ԱՄՆ-ում 13-ամյա աղջնակի մայրը դատավորի դեմ բողոք է ներկայացրել, ով խոստացել էր մեղմել աղջկա դատավճիռը, եթե կինը կտրի նրա մազերը:

13-ամյա Վալերյա Բրունոն եւ նրա 11-ամյա ընկերը դատարանի առաջ էին կանգնել Յուտա նահանգի անչափահասների գործով` ուրիշ երեխաներին ծաղրելու մեղադրանքով: Մասնավորապես նրանք կտրել էին տուժածներից մեկի` երեքամյա աղջկա մազերը: 

Դատավորը պարտավորեցրել էր աղջկան 30 օր անցկացնել բանտում եւ 276 ժամ հասարակական աշխատանք կատարել: Սակայն ավելի ուշ այլընտրանք էր առաջարկվել` Վալերիայի դատավճիռը կմեղմացվի, եթե նրա մայրը դահլիճում կտրի նրա մազերը: Կինն ընտրել է երկրորդ տարբերակը եւ կտրել աղջկա հյուսը, հաղորդում է «pravda.ru»-ն:

Սակայն գործարքից հետո կինը բողոքել է դատավորի դեմ, իսկ տեղական լրատվամիջոցների հարցազրույցում հայտնել է, որ  նա պատիժ է սահմանել «ակն ընդ ական» սկզբունքով:

New layer...