Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կարծում է, որ Ռուսաստանը կարող է զգալի ավանդ ներդնել Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու գործում: Այդ մասին նա հայտարարել է Նեթանիայում Կարմիր բանակի հաղթանակին նվիրված հուշահամալիրի բացմանը: Բացման արարողությունն անցկացրել են Շիմոն Պերեսն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Իսրայել է ժամանել մերձավորարեւելյան շրջագայության շրջանակներում:
«Այս այցը նախազգուշացում է բոլորին, ովքեր ցանկանում են տրորել մարդկային արժանապատվությունը, մենք դա թույլ չենք տա, մեր եւ ռուս ժողովրդի տառապանքներն աններելի են»,- ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























