317 կգ-անոց բրիտանուհին նիհարել է 200 կգ-ով, երբ նրան ամուսնության առաջարկ են արել:
Երբ 40-ամյա բրիտանուհի Մերի Իթընի ընկերը նրան ամուսնանալու առաջարկ է արել, նա, բնականաբար, երջանիկ է եղել, բայց նաեւ մտահոգվելու առիթ է ունեցել: Բանն այն է, որ 317 կգ քաշի պարագայում հարսանեկան զգեստը նրա հագին այդքան էլ գեղեցիկ ու էլեգանտ տեսք չէր ունենա, հաղորդում է Pravda.ru-ն:
Բրիտանուհին կարողացել է 200 կգ-ով նիհարել առանց վիրահատական միջամտության եւ նիհարելու տարբեր միջոցներ կիրառելու: Նրա գաղտնիքը առողջ ապրելակերպն է:
Ֆասթ-ֆուդով անվերահսկելի կերպով սնվելու հետեւանքով ավելացած քաշից Իթընը կարողացել է ազատվել դիետայի եւ ֆիտնեսի օգնությամբ: Մերին այժմ 120 կգ է եւ շարունակում է նիհարել:




























