Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին իրանական Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է վերանայել Իսրայելի հետ խաղաղ պայմանագիրը, որը ստորագրվել էր 1979-ին` Քեմփ Դեւիսում:

«Մենք կվերանայենք Քեմփ-Դեւիսի համաձայնագիրը»,-հայտարարել է Մուրսին` նախքան կհայտարարվեր, որ հենց ինքն է հաղթել Եգիպտոսի նախագահական ընտրություններում:

«Իսրայելի նկատմամբ մեր քաղաքականությունը հիմնված կլինի հավասարության վրա, քանի որ մենք նրանցից թույլ չենք յուրաքանչյուր ոլորտում եւ մենք կքննարկենք պաղեստինցիների իրավունքները համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, քանի որ դա շատ կարեւոր է»,-հայտարարել է Մուրսին:

Միաժամանակ, հունիսի 24-ի երեկոյան, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Մուրսին խոստացել էր «պահպանել բոլոր միջազգային պայմանագրերը», որոնց շարքում է նաեւ Քեմփ Դեւիսի համաձայնագիրը: