Իսպանիան պաշտոնապես դիմել է եվրագոտու իր գործընկերներին` խնդրելով տրամադրել մինչեւ 100 միլիարդ եվրո վարկ բանկային համակարգին աջակցելու համար:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոն, օգնության տրամադրման սկզբունքային որոշում էր կայացվել ավելի վաղ: Նախորդ շաբաթ անցկացված սթրես -թեստերի տվյալների համաձայն` իրադրության վատթարացման դեպքում իսպանական բանկերին շուկայում մոտ ժամանակներս կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ միջոցներ` մինչեւ 62 միլիարդ եվրո ծավալով:
Իսպանիայում պարտքային ճգնաժամը խորանում է, իրադրությունը բարդանում է տնտեսական անկմամբ եւ գործազրկության ծայրահեղ բարձր մակարդակով` 25%:



























