Իրանում մահապատժի է դատապարտվել երկու մարդ, որոնց երրորդ անգամ բռնել են ալկոհոլային խմիչքներ օգտագործելիս:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններում նշվում է, որ այդ երկուսը նախկինում արդեն մեղավոր ճանաչվել էին ալկոհոլի օգտագործման մեջ եւ դատապարտվել մտրակի 80 հարվածների:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ռելիգիան», մահապատժի կայացման դատավճիռը հավանություն է ստացել երկրի Գերագույն դատարանի կողմից:
Իրանում ալկոհոլի գնումը եւ օգտագործելը գտնվում է խիստ արգելքի տակ, սակայն այն կարելի է գնել սեւ շուկայում: Սովորական պատիժը տուգանքն է, մտրակով հարվածները կամ բանտարկությունը: Մահապատիժ կարող է կիրառվել այն դեպքում, եթե իրանցին բռնվի ալկոհոլի խմելու մեջ արդեն ոչ առաջին անգամ եւ եթե նա այդ դեպքում խախտում է հասարակական կարգը:




























