ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Երեւանում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: 

Այսօր Նիկոլայ Բորդյուժայի եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստմանը եւ անցկացմանը, ինչպես նաեւ  Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի լայն շրջանակ:

Զորավարժությունը կազմակերպվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության  2012թ. ծրագրի շրջանակներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային իրադրությանն առնչվող հարցերի վերաբերյալ: