Ջորջ Սորոսը Եվրոպային կոչ է արել հատուկ հիմնադրամ ստեղծել` Իտալիայի եւ Իսպանիայի պարտատոմսերը մարելու համար:
Հակառակ դեպքում հայտնի ամերիկացի ներդրողը հերթական անգամ կանխատեսել է եվրոպական արժույթի անկում:
Նման հիմնադրամի ստեղծումը եւ իտալական ու իսպանական պարտատոմսերի գնումը նրա միջոցների հաշվին պետք է կապված լինեն երկու երկրների բյուջետային տնտեսության հետ, հայտնում է Սորոսը Bloomberg գործակալության հարցազրույցում:
Եվրոպական առաջնորդների հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա հունիսի 28-ին` Բրյուսելում, սակայն նրանց կարծիքները մի շարք հարցերի վերաբերյալ դեռեւս տարբերվում է:
Նման իրավիճակն, ըստ Սորոսի, լուրջ ռիսկ է պարունակում, քանի որ Եվրոպային քիչ ժամանակ է մնում: Ըստ նրա` եթե հաջորդ երեք օրերին չհարթվեն բոլոր տարաձայնությունները, ապա գագաթաժողովը կտապալվի, իսկ նրա ելքը` ճակատագրական կլինի:



























