Մասիս քաղաքում այսօր` հունիսի 25-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ժամը 15:30-ի սահմաններում 74-ամյա Վոլոդյա Սահակյանը կենցաղային հարցերի շուրջ վիճել է հարսի հետ եւ դանակահարել նրան:
Այնուհետ, տեսնելով, որ նա մահամերձ է, ծերունին դանակով կտրել է իր պարանոցը:
Դեպքի վայր հասած ոստիկաններն ու շտապօգնությունը Սահակյանին եւ 37-ամյա Քրիստինե Զաքարյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն էլ մահացել են:
Մեր աղբյուրը նշեց, որ Քրիստինե Զաքարյանի ամուսինը մահացել էր, եւ նա 4 երեխաների հետ ապրում էր սկեսրայրի հետ:




























