Թուրքական Ֆեթհիե հանգստավայրի մոտ, Միջերկրական ծովի ափին, այսօր` հունիսի 25-ին, 5,3 մագնիտոդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով արտակարգ իրավիճակների կառավարական դեպարտամենտի տվյալները:

Երկրաշարժի հետեւանքների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: