Սիրիայի իշխանություններն առաջին անգամ թույլատրել են երկիր մուտք գործել 2011թ. սեպտեմբերին ստեղծված ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ հանձնաժողովի ղեկավար Պաուլու Պինեյրուին:
Այդ մասին հայտնում է Reuters-ը վկայակոչելով ՄԱԿ-ի աղբյուրները:
Այժմ Պինեյրուն բանակցություններ է վարում երկրի ղեկավարության հետ: «Նա փորձում է թույլտվություն ստանալ մյուս անդամների համար: Մեզ անհրաժեշտ է այնտեղ հասնել մինչեւ սեպտեմբեր, երբ կներկայացվի մեջ վերջնական զեկույցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:




























