Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը զեկույց է պատրաստել Սիրիայի իրավիճակի մասին, ըստ որի սիրիական ապստամբների առանձին խմբեր, որ պայքարում են Բաշար Ասադի վարչախմբի դեմ, վերջին ամիսներին սկսել են համակարգել իրենց գործողությունները եւ միացյալ կառույցի տեսք ստանալ:

Նահանգային ռազմական խորհուրդները, սակայն, առայժմ պառակտված են գործում, իսկ «Սիրիայի ազատ բանակը» միայն նրանց ընդհանուր անվանումն է, այլ ոչ իսկապես միացյալ ռազմական կառույց, կարծում են իսնտիտուտի փորձագետները:

Ինստիտուտի տվյալներով, շնորհիվ կազմակերպության աճող մակարդակի եւ արտերկրից աջակցության, ապստամբներին արդեն հաջողվել է իրենց փաստացի վերահսկողության տակ վերցնել լայնածավալ տարածքներ Հոմսի շուրջ, Համայից, Իդլիբից հյուսիս:

Կառավարական բանակը գտնվում է շրջափակված վիճակում, քանի որ ի վիճակի է միայն պահել քաղաքը: Գյուղական տարածքներում եւ փոքր բնակավայրերում փաստացի ապստամբների վերահսկողությունն է: Ինստիտուտի փորձագետները վստահ են, որ մոտ ապագայում ընդդիմությունը վերահսկելու է երկրի տարածքը:
Սիրիայում մարտերն ընթանում են 2011թ. մարտից: