Սիրիայի կողմից խփված Թուրքիայի օդուժին պատկանող կործանիչի եւ նար երկու օդաչուների որոնումներով կզբաղվի ամերիկյան «Նաուտիլուս» նավը: Այս նավը ժամանակին հայտնաբերել էր խորտակված «Տիտանիկը», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

ԱՄՆ պետքարտուղարությունը արդեն հրահանգել է «Նաուտիլուսը» նախապատրաստել եւ ուղարկել որոնումների շրջան, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Ներկայումս «Նաուտիլուսը» գտնվում է Ստամբուլի ափերի մոտ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է իրենց ՀՕՊ համակարգի միջոցով` նշելով, որ «չպարզված ինքնաթիռը ներխուժել էր երկրի օդային տարածք  եւ շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ»: