Չորս ահաբեկիչներ պայթել են ականապատված մեքենայի մեջ, երբ փորձել են ահաբեկչություն իրականացնել կառավարական ուժերի դեմ Սիրիայի հյուսիսում, Իդլիբ նահանգում, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:

Ականապատված մեքենան պայթել է Քաֆր Նաբլ քաղաքի մերձակայքում` իրավապահների տեղակայման վայրից 500 մետր հեռավորության վրա:

Ոստիկաններից ոչ ոք չի տուժել: