Գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն, թղթի վրա գրիչով ավանդական նամակ գրելը մոտ ապագայում լրիվ կմոռացվի: Ժամանակակից աշխարհում ավանդական նամակը կորցրել է իր արդիականությունը եւ դարձել ավելորդություն: Դա ապացուցել է հետազոտությունը, որն անցկացվել է բրիտանական գրասենյակային ապրանքներ արտադրող ընկերության պատվերով:
Միջինը, մեծահասակ մարդիկ որեւէ բան գրիչով գրում են օրական մինչեւ 41 անգամ: Յուրաքանչյուր երրորդ մարդը կես տարին մեկ է գրիչ վերցնում ձեռքը:
Հարցմանը մասնակցել է 2 հազար մարդ, որոնց 2/3-ը հայտարարել է, որ ամենամեծ բանը, որ նրանք գրում են, նշումներն են:
Հարցվածների ավելի քան կեսը խոստովանել է, որ իր ձեռագիրը նկատելիորեն վատացել է, իսկ յուրաքանչյուր 7-րդն անկեղծորեն ամաչում է իր գրագիտությունից, ավելի ճիշտ դրա բացակայությունից:
40 տոկոսը հայտարարել է, որ իրենք հույսը դնում են համակարգչի գրագիտության վրա, իսկ եւս 40 տոկոսը պարբերաբար օգտագործում է հապավումներ եւ խոսակցական ժանր:
Այստեղից հետեւություն է արվում, որ ապագա սերունդները կարող են շփվելիս ամբողջական կախվածության մեջ ընկնել ստեղնաշարից, իսկ նամակի մասին ընդհանրապես կմոռանան:




























