Ցանկացած մանրուքի համար երախտագիտության խոսքերը կարող են պահպանել հարաբերությունների ամրությունը: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները` 9 ամսվա ընթացքում հետեւելով 25 զույգի:
Ինչպես հաղորդում է «Livescience»-ը, նույնիսկ ամենածայրահեղ իավիճակներում ամուսնությունը կարող է պահպանել «շնորհակալություն» բառը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր իրենց երկրորդ կեսին երախտագիտության խոսքեր են ասել, ավելի նվիրված են եղել: Կարեւոր է մերձավորին ասել, թե որքանով եք դուք երախտապարտ նրան անգամ մանրուքի համար, եզրակացնում են գիտնականները:




























