Նիդերլանդական սոցիալ-լիբերալ «Ժողովրդավարներ 66» կուսակցությունը մտադիր է լեգալացնել DDoS գրոհը` որպես բողոքի ակցիայի ձեւ:
Ինչպես հաղորդում է «Globalpost»-ը, կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ օնլայն-բողոքի մի քանի ձեւեր հաճախ սխալմամբ ընկալվում են որպես հաքերային գրոհ: Այս հանգամանքն էլ թույլ է տվել եզրակացնել, որ կուսակցությունը նկատի ունի DDoS-գրոհը:
Որպեսզի գրոհը ընկալվի որպես բողոքի ակցիա, ենթադրվում է, որ նրա կազմակերպիչները պետք է զոհ-ռեսուրսին նախապես տեղեկացնեն, որպեսզի վերջինս հասցնի պատրաստվել:




























