Ասղագետ Միխայիլ Լեւինը հայտնի է, որ դեռեւս 2010 թվականին կանխագուշակել էր, որ 2011 թվականին կսկսվի «պուտինյան դարաշրջանի ավարտը»:
Եւ օրերս Լեւինը «Ուտրոյին» բացահայտել է գլխավոր քաղաքական գաղտնիքը. ներկայիս նախագահը իշխանության ղեկին կմնա մինչեւ 2016 թվականը: Խոսքը ոչ թե մահվան կամ կաթվածի մասին է, ինչպես Զյուգանովի դեպքում, ըստ աստղագետի` նախագահը կամ կհրաժարվի իր պաշտոնից, կամ էլ նրան կստիպեն հեռանալ:
«Մյուս ընտրություններին իշխանության կգան բոլորովին այլ մարդիկ: Սակայն Պուտինի ժամանակը կավարտվի ավելի շուտ, բողոքի ալիքը կմեծանա մինչեւ 2016 թվականը, եւ այն կփոխի երկրում իշխանության ձեւը: Արդյունքը կդառնա Սահմանադրության փոփոխությունը, կթուլանա նախագահի դերը եւ կուժեղանա խորհրդարանինը», - ասվում է աստղագետի նոր կանխագուշակման մեջ:
«Համատեղելով պատմական փաստերն աստղագիտության կանոններին` կարելի է եզրակացնել, որ տեղի է ունենում ժողովրդի գիտակցության փոփոխություն», - վստահեցնում է Լեւինը:
Ռուսաստանում կայունություն եւ բարգավաճում կլինեն միայն 2130 թվականին: Նոր մշակույթ կձեւավորվի ավելի շուտ` արդեն 2080 թվականին:




























