Moody`s միջազգային վարկանշային գործակալությունը իջեցրել է իսպանական 28 բանկերի վարկանիշները. Banco Santander` А3-ից Ваа2, Banco Bilbao Vizcaya Argentaria` А3-ից Ваа3, CaixaBank` А3-ից Ваа3:

Իջեցումը կապված է երկրի վարկունակության վատթարացմամբ: Իսպանիայի վարկանիշն իջեցվել էր հունիսի 13-ին` А3-ց Ваа3:

Միաժամանակ Moody`s-ը դրական է գնահատում կառավարության` բանկային հատվածում վերակապիտալավորում իրականացնելու մտադրությունը, գրում է rbc-ն:

Հիշեցնենք, հունիսի 25-ին Իսպանիան ԵՄ-ից ֆինանսական օգնություն է խնդրել բանկային համակարգը մինչեւ 100 մլրդ եվրո վերակապիտալավորելու համար: