ԱՄՆ-ում աճուրդի է հանվել «Կասաբլանկա» ֆիլմի համար ստացած «Օսկարը»: Ոսկյա արձանիկը 1943 թվականին ստացել է ֆիլմի ռեժիսոր Մայքլ Քըրթիսը: Արձանիկի ներկա սեփականատիրոջ անունը գաղտնի է պահվում: 2003 թվականին աճուրդում այն գնել է Դեւիդ Քոփերֆիլդը, հաղորդում է Lenta.ru-ն:

Կազմակերպիչների կարծիքով, լոտի արժեքը կարող է կազմել 3 մլն դոլար: «Օսկարի» արձանիկները շատ հազվադեպ են աճուրդի հանվում: 1950 թվականից ի վեր «Օսկարի» սեփականատերերը պարտավորվում են չվաճառել իրենց մրցանակները: Այն կարող է գնել միայն կինոակադեմիան` խորհրդանշական մեկ դոլար գումարով: