Lulz Security խմբավորման  բրիտանացի երկու հաքերներ` 19-ամյա Ռայան Քլիրին եւ 18-ամյա Ջեյք Դեւիսը հունիսի 25-ին բրիտանական դատարանում իրենց մեղավոր են ճանաչել ԱՄՆ ԿՀՎ-ի, Պենտագոնի եւ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կայքերը հարձակման ենթարկելու մեջ:

Նրանք նաեւ խոստովանել են, որ գրոհել են  Բրիտանական առողջապահական ազգային համակարգի եւ ճապոնական Sony եւ Nintendo ընկերությունների կայքերը: Նրանց թիրախ էին դարձել նաեւ միջազգային մեդիա մագնատ Ռուփերթ Մերդոքի ըկերությունների կայքերը, գրում է ՏԱՍՍ-Տելեկոմը:

Այս գործում երկու այլ կասկածյալներ իրենց մեղավոր չեն ճանաչել` Ռայան Էքրոյդը եւ լոնդոնցի 17-ամյա մի դպրոցական, որի անունը չի հայտնվում, քանի որ անչափահաս է: Հետաքննության վարկածով` բոլոր չորսը ծանոթացել են համացանցում եւ ընդգրկվել Lulz Security-ում, որտեղ մինչեւ 2011թ. մայիսը գործում էր Anonymous հաքերական խմբավորումը:
Դատարանը չորս հաքերների դատավճիռը կկայացնի 2013թ. ապրիլին: