Մոսկվայում ձերբակալել են Նիկոլայ Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալի աշխատակիցը: Հոսպիտալում բաժանմունքի պետ 37-ամյա Անդրեյ Տոպոլսկիին կասկածում են մանկապղծության մեջ:
Ոստիկանություն բողոք են ներկայացրել 14-ամյա տղայի ծնողները: Ընտանիքի հոր խոսքով, ինքն իր որդու համակարգչում հայտնաբերել է նրա լուսանկարները, որտեղ մի քանի երեխաներ ենթարկվում են սեռական բռնության ինչ-որ տղամարդու կողմից:
Տղայի հայրը ճանաչել է բռնության ենթարկողին, ով ՊՆ-ի բժշկական ծառայության մայոր է, գրում է «ԱիՖ»-ը:
Պարզվել է, որ շոկ առաջացնող այս լուսանկարներն արվել են մանկական առողջարանային ճամբարներից մեկում, որտեղ մայորն աշխատում է որպես դաստիարակ: Քննչական վարչությունում հաստատել են, որ «տարիներ շարունակ կասկածյալը մանկական ճամբար գնացող երեխաների է ուղեկցել»:
Նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են պոռնկագրական բնույթի բազմաթիվ մանկական լուսանկարներ:
Vkontakte սոցիալական ցանցում Անդրեյ Տոպոլսկիի ինտերնետ-ընկերների շարքում են 13 անչափահաս տղաներ եւ աղջիկներ, ընդ որում աղջիկներից 4-ը 16 տարեկանից փոքր են, իսկ ոմն Anne Z-ն նույնիսկ 14 տարեկան չկա, հաղորդում է NEWSru.com-ը:
Միաժամանակ, ՊՆ-ն արդեն փորձում է կոծկել գործը: Մայորի ձերբակալությունից հետո, նրան ձերբակալող ոստիկանները, ինչպես նաեւ նրանց ղեկավարը հեռախոսազանգեր են ստանում բարձրաստիճան զինվորականներից, ովքեր պահանջել են անհապաղ ազատ արձակել զինվորական բժշկին եւ վերացնել ապացույցները:




























