Հետաձգվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի այցելությունն Ադրբեջան, հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Իվանովը պետք է գլխավորեր ռուսական պատվիրակությունը ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումում, որը տեղի կունենա հունիսի 28-ին` Բաքվում: Աղբյուրը հայտնել է, որ պատվիրակությունը կգլխավորի ՌԴ փոխվարչապետ Գենադի Խլոպոնինը:

Աղբյուրի փոխանցմամբ, եթե նախկինում նախատեսված էր, որ ֆորումին մասնակցելու է ավելի քան 400 պատվիրակ, ապա հիմա այդ թիվը կազմում է 200: Ռուսական պատվիրակությունը Բաքու կժամանի հունիսի 27-ին: