Իրանում դեկտեմբերի 22-ի դրությամբ A/H1N1 վարակից մահացել են 147 մարդ: Այդ մասին, IRNA գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է ԻԻՀ առողջապահության նախարար Մարզիա Վահիդ Դաստջերդին:
Ինչպես հայտնել է նախարարը, երկրում խոզի գրիպով վարակվածների թիվը կազմում է 3762 մարդ:
Խոզի գրիպով վարակման առաջին դեպքը Իրանում գրանվել է հունիսի 14-ին, արդեն նոյեմբերի 25-ին հայտնի է դարձել 140 զոհերի եւ 3672 վարակվածների մասին:




























