Գիտնականները վաղուց իրենց հարց են տալիս. ի վիճակի՞ է արդյոք մարդը ողջ մնալ հրաբխի մակերեւույթին: Կարծիք կա, որ հատուկ ջերմակայուն պաշտպանիչ հագուստ հագած մարդը կարող է որոշ ժամանակ քայլել լավայի լճի վրայով: Մյուսները կարծում են, որ ընկնելով նման լիճ, մարդն ուղղակի կայրվի նրա մակերեւույթին:
Սակայն թե ինչ կլինի նրա հետ, ով պատահաբար ընկնի, այլ ոչ թե իջնի հրաբխի խառնարանը, մինչ այժմ առեղծված է:
Հետազոտողները որոշել են փորձ կատարել: Նրա անցկացման վայր է ընտրվել Եթովպիայի հյուսիս-արեւելքում գտնվող Էրթա Ալե հրաբուխը, որը 600 քմ մակերեսով լիճ է` լի եռացող լավայով, նրա մակերեւույթի ջերմաստիճանը 600 աստիճան է:
Մարդու դերում հանդես է եկել աղբի 30-կգ-անոց փաթեթը, որը հրաբխագետները նետել են 80 մ-ից, հայտնում է NEWSru.com-ը:
Ըստ հետազոտողների` փաթեթը պետք է մակերեւույթին մնար: Սակայն դրա փոխարեն այն անցել է շերտը եւ ընկղմվել տաք լավայի մեջ: Դա ապացուցում է, որ նման հրե լիճ ընկնելու դեպքում մարդը նույնպես կընկղմվի լավայում:











