Փարիզում Էյֆելյան աշտարակից երկու օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվել: Այդ փորձը փրկարար ծառայություններին հաջողվել է կանխել:
Ինչպես հայտնում է NEWSru Israel-ը, հունիսի 25-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում մոտ 20 տարեկան մի աղջիկ փորձել է ցած նետվել աշտարակի առաջին մակարդակից:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ոստիկաններ եւ հատուկ ուղղաթիռ: Հրշեջներից մեկին հաջողվել է աղջկան ճոպանով կապել ամրանին` արգելելով նրան թռչել: Դրանից հետո նրան իջեցրել եւ հանձնել են բժիշկներին: Առայժմ հայտնի չեն ինքնասպանության փորձի դրդապատճառները:
Դրանից մեկ օր առաջ աշտարակից նետվել էր 24 տարեկան տղամարդ: Նա բարձրացել էր 125 մետր եւ երկրորդ ու երրորդ մակարդակներից նետվել ցած: Մահացածի ինքնությունը չի հաղորդվում: Փրկարարները մոտ երկու ժամ փորձել են նրան հետ պահել ինքնասպանությունից, սակայն ապարդյուն:




























