Facebook սոցիալական ցանցի տնօրենների խորհրդում առաջին անգամ կին է հայտնվել: Նա օպերացիոն  գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող  Շերիլ Սենդբերգն է: 

Ինչպես հայտնում է  Reuters-ը, 42-ամյա Շերիլ Սենդբերգը բավականին հայտնի անձնավորություն է սիլիկոնյան հովտում:

Մասնակցելով բազմաթիվ IT-նախագծերում` նա 2008 թվականին միացել է Facebook սոցիալական ցանցի թիմին:  Nasdaq բորսայում կայքի բաժնետոմսերի առաջին տեղակայումը նաեւ Շերիլ Սենդբերգի ձեռքի գործն է: 

Ինչպես գրում է «Նովոստի նա Կոշտեն», Շերիլ Սենդբերգն անձամբ ավելի շատ ուրախանում է ոչ թե որ նա առաջին կինն է  Facebook-ի տնօրենների խորհրդում, այլ այդ փաստի վրա ընդհանրապես: Իր բազմաթիվ ճառերում նա հայտարարել է, որ  պետք է ընկերության բարձր պաշտոններում վերացնել խոչընդոտները կանանց համար: