Բրիտանական Օլդհեմ քաղաքում` Մեծ Մանչեսթեր կոմսությունում հունիսի 26-ին հզոր պայթյուն է որոտացել: Կոմսության ոստիկանության տվյալներով, պայթյունի արդյունքում վնասվել են մի քանի բնակելի տներ:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:15-ին` Շոու շրջանում: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ ու շտապօգնության մեքենաներ:

Ներկայումս դեպքի վայրը շրջափակված է: Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում: