Ռուս ընդդիմադիր,  «Դրուգայա Ռոսիա»-ի ակտիվիստ եւ պաշտպանական ձեռնարկություններից մեկի առաջատար կոնստրուկտոր Ալեքսանդր Դոլմատովը Նիդերլանդներից քաղաքական ապաստան է խնդրել: Այդ մասին հաղորդել է կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Ավերինը: Ռուսաստանում Դոլմատովին քրեական գործ էր սպառնում Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում մայիսի 6-ի անկարգություններին մասնակցելու համար:

Դոլմատովը փախուստի դիմելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ նրա գրանցման վայրում խուզարկություն է կատարվել, «Ինտերֆաքսին» պատմել է Ավերինը: Բացի այդ, ընդդիմադրին սկսել են հետեւել:

Անկարգությունների գործով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն 11 մարդ ձերբակալվել է (եւս մեկ մասնակցուհի տնային կալանքի տակ է` չբացակայելու ստորագրությամբ): Նրանցից ոմանց պաշտպանները պնդում են, որ իրենց հաճախորդներին ստիպում են ռուսական ընդդիմադիր առաջնորդների դեմ ցուցմունք տալ: Քննիչները հատկապես ջանասիրաբար ապացույցներ են հավաքում ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դեմ: