Իրանը պահանջում է վերանայել Եվրոպական միության որոշումը` հուլիսի 1-ին նավթային էմբարգո ներդնելու մասին: Այդ մասին հունիսի 26-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, ով այցով ժամանել է Կիպրոս:

Գերատեսչության ղեկավարը ծրագրում է բանակցություններ վարել Կիպրոսի իշխանությունների հետ: Կիպրոսը հուլիսի 1-ից ստանձնում է ԵՄ նախագահությունը: Թեհրանը կարծում է, որ Կիպրոսի իշխանությունները կարող են օգնել մեղմել սրված հարաբերությունները Իրանի եւ Եվրամիության միջեւ: «Մենք հուսով ենք, որ Եվրամիությունը կվերանայի տվյալ հարցը ավելի ռացիոնալ եւ գիտակից կերպով, քանի որ, իմ կարծիքով, թշնամությունը օգուտ չի տա կողմերից եւ ոչ մեկին»,- ընդգծել է նախարարը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Reuters-ը:

Նշենք, որ 2012թ. հունվարի վերջին Եվրամիության պետությունների արտգործնախարարները նավթային էմբարգո են մտցրել Իրանի դեմ որի գործողության ժամկետը սկսվելու է հուլիսի 1-ից: