Թեքսասում անհայտ անձը գնդակահարել է երիտասարդ նույնասեռական զույգի: Չարագործի զոհ է դարձել Փորթլենդի բնակչուհի Մոլլի Օլջինը, ով գլխի հրազենային վնասվածք է ստացել: Նրա 18-ամյա սիրուհի Մերի Քրիսթին Չափան հիվանդանոցում է, գրում է msnbc.com-ը: Նրան արդեն վիրահատել են:

Երկու աղջիկներին հունիսի 23-ին գտել են փորթլենդյան զբոսայգու բարձր խոտերի մեջ: Օլջինի մեքենան կայանած էր մոտերքում: Այդ ժամանակ տուժածներին արդեն փնտրում էին, քանի որ Մոլլիի ծնողները տագնապ էին բարձրացրել, տեսնելով, որ աղջիկն աշխատանքի չի գնացել, գրում է  NEWSru.com-ը:

Ոստիկանությունում չեն բացառում, որ մաքուր օդին հանգստացող սիրահարների հետ հաշվեհարդար են տեսել սեռական դրսեւորումների համար:

Ծնունդով Ինգլսայդից Օլջիի եւ ծնունդով Սինթոնից Չափայի սիրավեպն սկսվել էր հինգ ամիս առաջ: Նրանց հարեւան Սամանդա Գարրեթի խոսքով, աղջիկները երբեք չէին վիճում եւ թշնամիներ չունեին: