Մեծ Բրիտանիայի հպատակն Աբու-Դաբիում մահապատժի է դատապարտվել` մարիխուանայի առեւտրի համար: Նրան գնդակահարություն է սպառնում:
Ինչպես հաղորդում է տեղական The Nation պարբերականը, երիտասարդը ձերբակալվել էր թմրանյութ վաճառելու պահին: Նա չգիտեր, որ գնորդը ոստիկան է: Դատավճիռը կայացվել է հունիսի 25-ին:
Նախքան գնում կատարելը ոստիկանության աշխատակիցը բրիտանացուց գնել է քիչ քանակությամբ թմրանյութ` 500 դիրխամ (մոտ 137 դոլար) արժողությամբ: Հավաստիանալով, որ իրեն իսկապես մարիխուանա են վաճառել, դետեկտիվը գնել է եւս 150 գրամ, վճարելով 1500 դիրխամ (410 դոլար): Դրանից անմիջապես հետո բրիտանացուն ձերբակալել են, հաղորդում է Lenta.ru-ն:
Մեծ Բրիտանիայի հպատակի հետ միասին դատապարտել են նաեւ նրա գործնընկերոջը, ով Սիրիայի քաղաքացի է: Դատավճռի հրապարակման ժամանակ բրիտանացու մայրը, ով ներկա է գտնվել դատական նիստին, կորցրել է գիտակցությունը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հետեւում է գործընթացին, սակայն ի վիճակի չէ ազդել դատարանի վրա: Հնարավորություն կա վիճարկել դատարանի վճիռը:




























